Գերմանիայի ԱԳ նախարարը քննադատել է Գազա քաղաք...

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը քննադատել է Իսրայելի կառավարությանը Գազա քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ծրագրերի համար: Այս մասին հայտնում է գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը։

«Գերմանիայի հեղինակությունը՝ որպես գլոբալ եվրոպական դերակատար, կախված է նրա քաղաքականության հետևողականությունից միջազգային իրավունքի պաշտպանության, ահաբեկչության դեմ պայքարի և քաղաքացիական բնակչության կյանքի պաշտպանության հարցում»,- ասել է նախարարը Զագրեբ կատարած այցի ժամանակ՝ Խորվաթիայի դեսպանների համաժողովում: 

«Մեր կարծիքով, Իսրայելի կաբինետի որոշումը Գազա քաղաքը գրավելու և ցամաքային գործողություններն ակտիվացնելու վերաբերյալ, չի նպաստում այս նպատակներից որևէ մեկին», - ասել է նա:

Օգոստոսի 21-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գազայի հատված կատարած այցի ժամանակ նշել է, որ այցի նպատակը Գազան գրավելու վերաբերյալ բանակի ծրագրի հաստատումն է։