Գերմանիայի ԱԳ նախարարն այցելել է Կիև

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պատերազմի սկզբից ի վեր հերթական՝ ութերորդ այցն է կատարել Կիև, հայտնում է rus.err.ee կայքը։

«Արդեն շուրջ հազար օր է՝ պուտինյան պատերազմը խաթարում է ուկրաինացիների առօրյան, բայց ոչ նրանց քաջությունն ու ապահով կյանքի հույսն ազատ Ուկրաինայում», - Ուկրաինայի մայրաքաղաք ժամանելուն պես հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը:

Վերջին անգամ Բերբոքն Ուկրաինա էր այցելել մայիսին: Նա հանդիպումներ կունենա նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ։