Գերմանիան ծրագրում է լրացուցիչ 430 միլիոն եվր...

Գերմանիան նախատեսում է լրացուցիչ 430 միլիոն եվրո տրամադրել՝ որպես օգնություն աշխարհում քաղցի դեմ պայքարին, ասել են զարգացման նախարարությունում։

Մոտ 238 միլիոն եվրո կհատկացվի կայուն գյուղատնտեսության եւ կրթության զարգացման աջակցությանը, եւս 192 միլիոն եվրո կտրամադրվի «Աշխարհն առանց քաղցի» եւ «Համաշխարհային պարենային ծրագիր» նախաձեռնություններին, նշվել է նախարարության հաղորդագրությունում։

Պատերազմն Ուկրաինայում հանգեցրել է ցորենի, ձեթի, վառելիքի եւ պարարտանյութերի համաշխարհային գների կտրուկ աճի, ՄԱԿ-ի գործակալությունները նախազգուշացնում են, որ գների բարձրացումը կխորացնի պարենային ճգնաժամն Աֆրիկայում։