Գերմանիան պայմանագիր է կնքել Ուզբեկստանի հետ...

Գերմանիան պայմանագիր է կնքել Ուզբեկստանի հետ միգրացիայի ոլորտում:

Այն ստորագրվել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Սամարղանդ կատարած այցի ժամանակ։ Ըստ DPA-ի՝ փաստաթուղթը նպատակ ունի պարզեցնել հմուտ աշխատողների՝ հատկապես առողջապահության ոլորտում, Գերմանիա մուտքի ընթացակարգը, ինչպես նաև Ուզբեկստանի այն քաղաքացիների հայրենադարձությունը, ովքեր Գերմանիայում մնալու իրավունք չունեն։ 

Ընդհանուր առմամբ, Գերմանիայում ապրում է 13,7 հազար ուզբեկ։