Գերմանիան կարող է լրացուցիչ զորքեր ուղարկել Լիտվա եւ ՆԱՏՕ-ի արեւելյան այլ երկրներ այն բանից հետո, երբ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց ԿԺԴՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախությունը, երեքշաբթի հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը, փոխանցում է Reuters-ը։
«Ակնհայտ է, որ մենք պետք է ավելի ուժեղ զսպման միջոցներ կիրառենք»,- ասել է Լամբրեխտն իր լիտվացի գործընկերոջ հետ «Ռուկլա» ռազմաբազայում կայացած համատեղ ասուլիսին:
«Ուզում եմ ընդգծել, որ մենք պատրաստ ենք ավելի շատ զորքեր ուղարկել՝ ցամաքային եւ օդային։ Մենք պատրաստ ենք ավելի շատ զորքեր ուղարկել Լիտվա եւ ցույց տալ, որ մեր գործընկերների հետ միասին մենք հուսալի գործընկեր ենք ճգնաժամի պայմաններում»,- ասել է նա։