Գերմանիայի Էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարել Է, որ Բեռլինը մտադիր Է ուժեղացնել Լեհաստանի հետ համագործակցությունը նավթային ոլորտում՝ նպատակ ունենալով «կայուն Էներգամատակարարում» ապահովել՝ անկախ ռուսական գազի ներմուծումից, ինչի կապակցությամբ նշել Է նավթի ներմուծման այլընտրանքային երթուղիների ստեղծման անհրաժեշտությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գերմանիան եւ Լեհաստանը ցանկանում են համագործակցել նավթային ոլորտում, որպեսզի կայուն Էներգամատակարարումը, անկախ ռուսական գազի ներմուծումից, իրականացվի որքան կարելի Է ավելի շուտ»,-Հաբեքն ասել Է Rheinische Post գերմանական հրատարակությանը տված հարցազրույցում:
Նախարարի խոսքով՝ այդ կապակցությամբ անհրաժեշտ Է ներմուծման «այլընտրանքային երթուղիների» ստեղծում: Հաբեքն ապրիլի 26-ին կայցելի Վարշավա, որտեղ հանդիպում կունենա Լեհաստանի կլիմայի եւ շրջակա միջավայրի նախարար Աննա Մոսկվայի հետ:
Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքն ավելի վաղ հայտարարել Էր, որ ԳԴՀ-ն մտադիր Է մինչեւ 2022 թվականի վերջը ՌԴ-ից նավթի ներմուծումը հասցնել «զրոյի»: Եվրամիությունը հազիվ թե կարողանա ռուսական նավթն ու գազը լիովին փոխարինել առաջիկա 5-10 տարում, դրանում համակարծիք են ճյուղի հանգուցային խաղացողները, ավելի վաղ հայտարարել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:
Վարչապետի խոսքով՝ առանց ռուսական նավթի ու գազի աշխարհում կոլապս տեղի կունենա, իսկ գներն անկանխատեսելի կլինեն: Ռուսական նավթից ու գազից հրաժարումը հսկայական հետեւանքներ առաջ կբերի եվրոպական ու համաշխարհային տնտեսությունների համար, նշել Է նաեւ Ռուսաստանի ԱԳ նախարարության տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Բիրիչեւսկին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: