Գերմանիան մոտ 50,5 մլրդ եվրո է ծախսել ի աջակց...

Գերմանիան 2022 թվականի փետրվարի վերջից ի վեր ընդհանուր առմամբ 50,5 միլիարդ եվրո է ծախսել Ուկրաինայի օգնության համար: Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի ֆինանսների նախարարության տվյալները:

Ընդհանուր գումարից մոտ 25 միլիարդ եվրոն ուղղվել է ուկրաինացի փախստականների ընդունմանը և տեղավորմանը, 17 միլիարդ եվրոն՝ Ուկրաինայի զինված ուժերին՝ զենքի մատակարարման և զինծառողների վերապատրատման համար, 6,7 միլիարդ եվրոն՝ քաղաքացիական աջակցությանը և 1,9 միլիարդ եվրոն՝ բյուջետային օգնությանը: Ֆինանսական բյուջետային պլանավորման համաձայն՝ մինչև 2027 թվականը Գերմանիան մտադիր է երկկողմ հիմունքներով Կիևին ցույց տալ ռազմական աջակցություն՝ տարեկան ավելի քան 8 միլիարդ եվրոյի չափով:

Օգոստոսի 25-ին չհայտարարված այցով Կիև է ժամանել Գերմանիայի փոխկանցլեր, ֆինանսների նախարար Լարս Քլինգբայլը: Նա մտադիր է այնտեղ բանակցություններ վարել Ուկրաինայի կառավարության և Գերագույն ռադայի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: