Գերմանիան կշարունակի զենքով աջակցել Իսրայելին, ինչի մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը. այս մասին գրում է Bild-ը:
«Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք. միևնույն ժամանակ, մեր իսրայելցի գործընկերները կարող են հույս դնել Գերմանիայի համերաշխության վրա: Սա ներառում է նաև Իսրայելի պաշտպանունակության ապահովումը, օրինակ՝ զենք և ռազմական տեխնիկա մատակարարելով»,- բրազիլական Folha de Sao Paulo թերթին ընդգծել է Շոլցը։
Նա հավելել է, որ համաձայն է Բրազիլիայի կառավարության հետ, որ Իսրայելի և Պաղեստինի համար անհրաժեշտ է երկու պետությունների լուծում։
Գերմանիայի կանցլերն այժմ Բրազիլիայում է, որտեղ Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովին հավաքվել են առաջատար արդյունաբերական և զարգացող երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարները: