Գերմանիան եւս 30 մլն եվրո կհատկացնի Պաղեստինի...

Գերմանիան եւս 30 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն կտրամադրի պաղեստինյան տարածքների խաղաղ բնակչությանը։ Այս մասին Ռամալլահում Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Մուսթաֆայի հետ հանդիպումից հետո հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը, փոխանցել է DPA գործակալությունը։ Միջոցները, ի թիվս այլ բաների, կօգտագործվեն պարենային օգնության, ջրամատակարարման, առողջապահության եւ ժամանակավոր կացարանների կառուցման համար։ Այսպիսով, Գերմանիան կդառնա պաղեստինյան տարածքների ամենամեծ դոնորներից մեկը՝ 2023թ. հոկտեմբերից տրամադրվող մարդասիրական օգնության ընդհանուր գումարը կկազմի 333 մլն եվրո։ Հիմնական ուշադրությունը նախկինի պես հատկացվում է պարենային օգնությանը, առաջնային բուժօգնությանը եւ հոգեսոցիալական աջակցությանը։