Գերմանիայի իշխանությունները բռնել են Ռուսաստանի հետ վճռական առճակատման ճանապարհը, դա գաղտնիք չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Լրագրողների հետ ճեպազրույցում Կրեմլի ներկայացուցչին հարցրել են, թե ինչպես կարձագանքի Մոսկվան Գերմանիայի իշխանությունների կողմից «Ռուսաստանը զսպելու ծրագրի» նախապատրաստմանը։
«Այն, որ Գերմանիան բռնել է Ռուսաստանի հետ վճռական առճակատման ճանապարհը, գաղտնիք չէ»,- ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ Մոսկվան ուշադիր կուսումնասիրի մշակվող փաստաթուղթը։
Նախօրեին հաղորդվել էր, որ Գերմանիան սկսել է պաշտպանական նոր պլան մշակել, որը ներառում է պոտենցիալ թշնամուն զսպելը:



