Գերմանիան Բաղդադում գտնվող իր դեսպանատան աշխատակիցներին ժամանակավորապես դուրս է բերել Իրաքից՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունից առաջացած անվտանգության մեծ ռիսկերի պատճառով։ Ինչպես տեղեկացնում է France 24-ն, այս մասին մարտի 9-ի ուշ երեկոյան հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը։
«Բաղդադում Գերմանիայի դեսպանատան անձնակազմը ժամանակավորապես տեղափոխվել է Իրաքից՝ վտանգավոր իրավիճակի պատճառով»,- հայտնել է խոսնակը՝ հավելելով, որ աշխատակազմի անվտանգությունն անընդհատ գնահատվում է։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։



