Գերիների և անհայտ կորածների հարցով սահմանին կ...

Սահմանին տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպում, ընթացքում բազմաթիվ հարցեր են քննարկվել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։

«Քննարկում տեղի է ունեցել, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նշված աշխատանքները կշարունակվեն։ Ես հանդիպում եմ ունեցել ծնողների հետ, նրանք տեղեկացվել են այդ հանդիպման արդյունքների վերաբերյալ»,-ասաց Արմեն Աբազյանը՝ նշելով, որ այլ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ դա որոշակի գաղտնիություն է պարունակում։

«Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 7-ին»,-նշեց ԱԱԾ տնօրենը:

«Հիմա ամեն ինչ արվում է, որ հաջորդ հանդիպումը տեղի ունենա և դրա արդյունքում մեր անհետ կորածների և գերեվարվածների ծնողներն իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանը ստանան»,-նշեց նա: