Գերազանց առաջադիմություն ցուցաբերածների ուսման վարձի փոխհատուցում չտրամադրելու որոշման հարցը քննարկման փուլում ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԵՊՀ ուսանողական խորհուրդը։
«Հարգելի՛ ուսանողներ,
Այսօր տարածվել է տեղեկություն, որ ԵՊՀ ռեկտորատը քննարկում է գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին ուսման վարձի մասնակի փոխհատուցում այսուհետ չտրամադրելու որոշում, ինչը հիմնավորվում է բուհի ֆինանսական խնդիրներով։
Տեղեկության շուրջ ձեր բոլոր մտահոգություններին եւ հարցերին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հարցը գտնվում է քննարկման փուլում։ Վերջնական որոշման մասին առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ», ասվում է հայտարարության մեջ։



