Գերասիմ Վարդանյանն ազատ արձակվեց

ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը քիչ առաջ ազատ արձակվեց Ոստիկանության բաժանմունքից։

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը բերման էր ենթարկվել ապօրինի. «Ոչ մի պահանջ չի ներկայացվել, ոչինչ չի ասվել, մայթի վրայից ապօրինաբար բերման են ենթարկել։ Խաղաղ ակցիա էինք իրականացնում։ Նիկոլ Փաշինյանը փորձում է, որքան հնարավոր է՝ երկարացնել իր կառավարման ժամերը։ Բայց պիտի լավ իմանան, որ հասարակության մեջ ազատ չեն կարողանալու ման գալ։ Այսպես սողալով, գողեգող պետք է ման գան ՀՀ փողոցներում, որովհետեւ մեր հայրենիքը վաճառող իշխանությունը իրավունք չունի ազատ շրջելու մեր հայրենիքում»։

Վարդանյանը շեշտեց, որ իրենց բերման ենթարկելով չեն կարող կանգնեցնել. «Այս բերման ենթարկելով մեզ ոչինչ չեն կարող անել, մենք գնալու ենք միչեւ վերջ։ Եվ այդ վերջը լինելու է դավադիր իշխանության հեռացումը ու հայ ժողովրդի դատաստանի առաջ կանգնելը»։