Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտն...

Փաստինֆո»-ի տեղեկություններով` ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր։ Նախնական տվյալներով՝ դիակի զննությամբ վնասվածք է հայտնաբերվել նրա դիմածնոտային հատվածում։ Դիակի կողքին եղել է ատրճանակ։

Կուտոյանը 38 տարեկան էր, ծնվել է ‎1981թ.-ին։ 

ՔԿ լրատվական ծառայությունից հայտնել էին, որ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով հայտնաբերվել է այսօր Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը: Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հ. Գևորգյանի գլխավորությամբ:

Կուտոյանը ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թ. փետրվարի 12-ից մինչև 2018 թ. մայիսի 10-ը։