Գեներալ Մուրադովը երկու հայ ռազմագերի է Բաքվի...

Բաքվում գտնվող հայ ռազմագերիների վերադարձի շուրջ ընթացող բանակցությունները երեկ դրական արդյունք են տվել։ Այս մասին Politik.am-ը տեղեկացավ գնդապետ Բորիս Ավագյանից։ Այս պահին գեներալ Մուրադովն իր ինքնաթիռով Բաքվում է և մեկ ժամ անց երկու հայ գերի կվերադառնա հայրենիք։

Երկու գերիների վերադարձը ստացվել է Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի և Ռուստամ Մուրադովի բանակցությունների շնորհիվ։

Հայտնի են Բաքվից Երևան վերադարձող հայ 2 ռազմագերիների անունները։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հայաստան են վերադառնում Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը։