
Գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվե Գարիկ Մովսեսյանին, Հովհաննես Վարդանյանին և Սամվել Մինասյանին:
Այս մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պպիկյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:
«Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել
ՀՀ ԶՈՒ ԳՇ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Գարիկ Մովսեսյանին,
ՀՀ ԶՈՒ ԳՇ ավիացիայի պետ-վարչության պետ, գնդապետ Հովհաննես Վարդանյանին,
Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար, գնդապետ Սամվել Մինասյանին»,- գրել է նախարարը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական պարգևների հանձնման հանդիսավոր արարողություն։