«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իրավաչափ չի համարում...

Կարևորում ենք, որ նորմատիվային ակտերում կան երկիմաստ, երկակակի մեկնաբանության դրույթներ, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Աշոտ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ ընկերությանը տուգանելու որոշումը վիճարկվելո՞ւ է դատարանում։

«Կարևորում ենք նաև այն, որ նոր գործառույթը, որը 2016 թվականի սեպտեմբերից սկսվել է, փորձարարություն չէր անցել։ Այս բոլոր գործառույթների ընթացքում «Գազպրոմ Արմենիայի» կողմից բացառապես բաժանորդների շահերից բխող գործողություններ են կատարվել։ Դրանք չեն ազդել և ոչ մի բաժանորդի անվտանգության վրա։ Մենք դեմ ենք այս որոշմանը։ Տուգանքն իրավաչափ չենք համարում», - ասաց Աշոտ Հակոբյանը։