«Գազպրոմ Արմենիա»-ի լիցենզիան երկարաձգվել է,...

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի նախագահությամբ սեպտեմբերի 10-ին կայացած նիստի ընթացքում քննարկվել են գազամատակարարման և հեռահաղորդակցության ոլորտներին վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից:

Մասնավորապես, երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության բնական գազի բաշխման լիցենզիայի գործողության ժամկետը՝ գործող իրավակարգավորումների համաձայն։ Այս որոշմամբ ապահովվում է բնական գազի անխափան մատակարարումը և ոլորտում գործողությունների շարունակականությունը։

Տրամադրվել են ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություններ՝ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության Առաքելությանը և Հայաստանի Հանրապետությունում Կանադայի դեսպանությանը։ Որոշումներն ընդունվել են գործող օրենսդրության և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան։