
Գազայի հատվածում սովի փաստն առաջին անգամ պաշտոնապես հաստատվել է։ Այս մասին ուրբաթ հայտարարել է ՄԱԿ-ի աջակցությունը վայելող Միջազգային իրավունքի հանձնաժողովը, որը պատասխանատու է պարենային անվտանգության մոնիթորինգի համար։
Ըստ Սննդամթերքի անվտանգության փուլերի ինտեգրված դասակարգման, (IPC) սովը պայմանավորված է մարտական գործողություններով և մարդասիրական օգնության շրջափակմամբ, այն նաև սրվում է բնակչության զանգվածային տեղաշարժով ու Գազայի հատվածում սննդի արտադրության փլուզմամբ: 22 ամիս շարունակվող պատերազմի պատճառով պաղեստինյան անկլավի ամբողջ տարածքում սովը հասել է մարդկանց կյանքին սպառնացող մակարդակի:
Զեկույցում հաստատվում է, որ բացի Գազա քաղաքից, մինչև սեպտեմբերի վերջ աղետալի վիճակ է սպասվում Դեյր ալ Բալահում և Խան Յունիսում:
Մերձավոր Արևելքում սովի առկայության հաստատումը Միջազգային իրավունքի հանձնաժողովի կողմից ենթադրում է, որ Իսրայելի վրա միջազգային ճնշումը կմեծանա: