Գազայի հատվածի կենտրոնական հատվածում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարին իսրայելական ավիահարվածի հետևանքով առնվազն 33 մարդ է զոհվել, 84-ն անհետ կորել են։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ կապված Quds պորտալն ավելի վաղ հայտնել էր, որ Նուսեյրաթում բնակելի շենքերը գնդակոծվել են, ինչի հետևանքով ավելի քան 50 մարդ վիրավորվել է։
Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետեւանքով 24 ժամվա ընթացքում առնվազն 71 պաղեստինցի է զոհվել։



