Գազայում մեկ օրում ավելի քան 50 մարդ է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել ավելի քան 50 զոհ և 308 վիրավոր, երկուշաբթի օրը հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը հասել է 62,744-ի, վիրավորների թիվը՝ 158,259-ի: