
Վերջին 24 ժամվա ընթացքում պաղեստինյան Գազայի հատվածում հիվանդանոցներ է տեղափոխվել ավելի քան 70 զոհ և 370 վիրավոր, երեքշաբթի օրը հայտնել է տեղական առողջապահության նախարարությունը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 75 զոհ և 370 վիրավոր», – ասվում է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նախարարությունը նշել է, որ 75 անձից երեքը մահացել են սովից և թերսնումից, իսկ 17-ը՝ մարդասիրական օգնության կետերի հրետակոծության զոհ են դարձել՝ հավելելով, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի հարձակումներից մահացածների ընդհանուր թիվը հասել է 62,819-ի, վիրավորվել է 158,629 մարդ, իսկ 2025 թվականի մարտի 18-ից ի վեր մահացածների թիվը հասել է 10,975-ի, վիրավորվել է 46,588 մարդ։