Գազայում 25.000 որբ կա

Euro-Mediterranean Human Rights Monitor-ը Գազայում երեխաների սարսափելի կենսապայմանների մռայլ պատկեր է նշել՝ հայտարարելով, որ 25000 պաղեստինցի երեխա որբացել է Իսրայելի գործողությունների հետևանքով:

Իրավապաշտպան խումբը, ըստ պաղեստինյան «Sama» լրատվական գործակալության, հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ից ի վեր 25․000 երեխա կորցրել է իր մեկ կամ երկու ծնողին: Ավելի վաղ Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ իսրայելական գործողությունների զոհերի թիվը հասել է 26․422-ի, իսկ պատերազմի սկզբից Գազայում վիրավորվել է 65 087 մարդ: