Գազային հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարները շաբաթ օրը սկսել են Եգիպտոսից անցնել «Ռաֆահ» անցակետով, տեղեկացրել է AFP-ն՝ հղում կատարելով անվտանգության ծառայության աղբյուրին եւ Եգիպտոսի Կարմիր մահիկի ներկայացուցչին։
Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է մի քանի բեռնատարներ, որոնք մտնում են անցակետով Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմի 15-րդ օրը։