
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայի հատվածում իրադրության կարգավորման իր պլանի առաջին փուլը կարող է ավարտվել առաջիկա շաբաթվա ընթացքում: Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում:
«Այս հանգստյան օրերին տեղի են ունենում շատ դրական քննարկումներ ՀԱՄԱՍ-ի և ամբողջ աշխարհի երկրների հետ պատանդների ազատ արձակման, Գազայում պատերազմի ավարտի, բայց որ ամենակարևորն է, Մերձավոր Արևելքում վերջապես երկար սպասված խաղաղության հաստատման վերաբերյալ: Այդ բանակցությունները շատ հաջող են, դրանք առաջ են շարժվում սրընթաց կերպով», - հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ հոկտեմբերի 6-ին Եգիպտոսում տեղի կունենա աշխատանքային խմբերի հանդիպում, որոնք կզբաղվեն «վերջին մանրամասնությունների մշակմամբ»:
«Ինձ հայտնում են, որ առաջին փուլը կիրականացվի այս շաբաթ, և ես բոլորին խնդրում եմ գործել արագ», - հայտարարել է Թրամփը՝ նշելով, որ ուշացումը սպառնում է «վիթխարի արյունահեղությամբ, որը ոչ ոք չի ցանկանում»:
Թրամփն այս թեմայով խոսել է նաև Նորֆոլկում (Վիրջինիայի նահան)՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմակայանում՝ ասելով, որ Միացյալ Նահանգները մոտեցել է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը: