Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքո...

Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 26 հազար 637-ի:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարության գրասենյակը:

«Հոկտեմբերի 7-ից Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 26 հազար 637-ի, վիրավորների թիվը  65 հազար 387 է»,- ասվում է նախարարության «Տելեգրամ»-ի պաշտոնական ալիքում: