Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի մոտ կործանվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ուղղաթիռը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով երկու իսրայելցի զինվոր է զոհվել, ևս յոթը՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել։ Վթարի պատճառն այժմ պարզվում է։ Նախնական տվյալներով, ուղղաթիռի կործանման պատճառը հակառակորդի կրակը չի եղել։



