
Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 14-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցի թիվ 76-ից մինչև 82/2 հասցեների առանձնատների գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Երևանյան, Սայաթ-Նովայի, Անտառագործների, Զորավար Անդրանիկի, Օրբելու, Սարյան փողոցների գազասպառողների, «Հովսեփ և Նարեկ» ՍՊԸ-ի, սեփականատեր Մեխակ Հարությունյանի, «ԳԱԶԱՐԴԻ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: