Գավառում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում...

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 13-ին  Գավառի մշակույթի կենտրոնում հանդիպել է Ղարաբաղից տեղահանված անձանց հետ, որոնք բնակություն են հաստատել Գավառում ու հարակից բնակավայրերում: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Հանդիպմանը մասնակցել են նաև Կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները:

Հնչել են հիմնականում սոցիալական աջակցությանը, զբաղվածության և բնակարանային ապահովման ծրագրերի հնարավորություններին, քաղաքացիության ստացման կարգին, պահանջվող փաստաթղթերին, կրթության ապահովմանը վերաբերող հարցեր:

Կառավարության ներկայացուցիչները պատասխանել են հանդիպման մասնակիցներին հետաքրքրող մի շարք հարցերի, տվել անհրաժեշտ պարզաբանումներ:

Բարձրացված խնդիրներն անհատապես հասցեագրվել են, առաջարկվել Կառավարության կողմից իրականացվող առավել համապատասխան ծրագրերը:

Նմանատիպ հանդիպումները կրում են շարունակական բնույթ: