Գագիկ Մակարյանը նշանակվեց Հանրային խորհրդի ան...

Կառավարության որոշմամբ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նշանակվել է Հանրային խորհրդի անդամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Որոշման նախագիծն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի թվում: Այն ներկայացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: