Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է բժշկական կենտրո...

ետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ հետազոտվելու։ 

Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց  Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ, մայոր Նոնա Նավիկյանը:

Նավիկյանն ասաց, որ սովորական հետազոտություն է, սակայն դժվարացավ ասել՝ արդյոք Խաչատրյանը կմնա՞ «Աստղիկ»-ում, թե՝ ոչ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչի միջնորդությունը դատարանը բավարարել էր, և Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել էր։

Գրում է А1պլյուս լրատվականը

Ամբողջական լուրը սկզբնաղբյուր կայքում