Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն...

ArmDaily.am-ի տեղեկություններով, Գագիկ Խաչատրյանին այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից արդեն տեղափոխել են կալանավայր: 

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար, առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանին օրեր առաջ տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով, Գագիկ Խաչատրյանը պառկած է եղել նեյրովիրաբուժության բաժանմունքում, ուներ նաև միզուղիների հետ կապված խնդիր։