Առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնում հետազոտվելուց հետո տեղափոխվել է «Երևան–Կենտրոն» ՔԿՀ ։ Այս մասին տեղեկացնում են Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։



