Գագիկ Խաչատրյանին հրավիրել են ԱԱԾ

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին հրավիրել են ԱԱԾ:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ լուր տարածվեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում   Խաչատրյանին պատկանող տարածքներում։

Մասնավորապես՝ վաղ առավոտից խուզարկություններ են կատարվում  Գագիկ Խաչատրյանի սեփականությունը հանդիսացող բնակելի, ինչպես նաեւ գրասենյակային մի քանի տարածքներում։