
Երևանի նախկին քաղաքապետ, Կենտրոն համայնքի նախկին ղեկավար Գագիկ Բեգլարյանը պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործի նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին ԱԺ-ում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։
«Այդ վարույթով պետությանը և համայնքին պատճառված վնասը կազմել է 2 մլրդ 327 մլն դրամ, խոսքը 27 անշարժ գույքի վաճառքի, կամ նվիրատվության, կամ ձևական աճուրդների միջոցով օրինականացման մասին է»,- նշեց նա: