G7-ը Մինսկի դեմ պատժամիջոցներ կուսումնասիրի Ո...

G7-ի ղեկավարները հոկտեմբերի 11-ին կքննարկեն Բելառուսի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը Ուկրաինայի հակամարտության մեջ նրա ներքաշելու դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 11-ին հայտնել Է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան՝ հանդես գալով "Frans enter" ռադիոկայանի եթերում:

«G7-ի ղեկավարների խորհրդակցության ընթացքում, որն այսօր կայանալու Է օրվա երկրորդ կեսին, Բելառուսի հարցը մեծ հավանականությամբ կքննարկվի»,-ասել Է նա: Կոլոնան հիշեցրել Է, որ Մինսկն արդեն գտնվում Է Եվրամիության պատժամիջոցների ներքո»: «Հարկավոր Է Բելառուսին նախազգուշացում հղել, որ ցանկացած լրացուցիչ աջակցություն ռազմական գործողություններին, որը Ռուսաստանը վարում Է Ուկրաինայում, կհանգեցնի լրացուցիչ պատժամիջոցների»,-նախազգուշացրել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: