G7-ը հավաստիացումներ է պահանջել թալիբներից, ո...

G7-ի արտգործնախարարները միջազգային հանրությանը կոչ են արել միավորվել՝ Աֆղանստանի հետագա էսկալացիան կանխելու համար, հայտնում է U.S. News-ը։

«Նախարարները համաձայնել են, որ «Թալիբանը» պետք է հավաստիացնի, որ Աֆղանստանը ահաբեկչական սպառնալիք չի ներկայացնի միջազգային անվտանգության համար»,- ասված է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, որն այս տարի նախագահում է «յոթնյակում»:

G7-ի նախարարներն ընդգծել են, որ շարժումը պետք է կատարի խաղաղ բնակիչներին պաշտպանելու իր պարտավորությունները եւ խորը մտահոգություն են հայտնել Աֆղանստանի որոշ հատվածներում դաժան հաշվեհարդարների մասին հաղորդագրությունների կապակցությամբ: