Յոթի խմբի (G7) երկրների ներկայացուցիչները մարտի 16-ին կանցկացնեն առցանց բանակցություններ, որոնց ընթացքում կքննարկեն Ուկրաինայի շուրջ իրադրությունը:
Այդ մասին հայտարարել Է Ճապոնիայի ֆինանսների նախարար Սյունիտի Սուձուկին՝ խորհրդարանում պատասխանելով հարցերին: «Մեր երկիրը (Ուկրաինայի իրադրության շուրջ) սերտորեն համագործակցում Է բոլոր շահագրգիռ երկրների, առաջին հերթին G7-ի երկրների հետ, որպեսզի պաշտպանի համաշխարհային կարգի հիմքերը:
Միեւնույն ժամանակ Սուձուկին չի ճշտել, թե ինչ մակարդակով տեղի կունենան բանակցությունները հեռակոնֆերանսի ձեւաչափով: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել Է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի: Նա ընդգծել Է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում, նպատակը երկրի ապառազմականացումն Է եւ դենացիֆիկացիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: