20 առաջատար արդյունաբերական և զարգացող երկրների ֆինանսների նախարարներն ու կենտրոնական բանկերի ղեկավարները Սան Պաուլոյում կայացած հանդիպմանը չեն կարողացել համաձայնության գալ համատեղ վերջնական հայտարարության շուրջ։ Փոխարենը, Բրազիլիան, որը նախագահում է G20-ը, հինգշաբթի օրը՝ փետրվարի 29-ին, հրապարակել է սեփական ամփոփագիրը։
Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները ավելի վաղ ընդգծել էր, որ չի պաշտպանի փետրվարի 28-29-ին կայանալիք հանդիպման արդյունքներով համատեղ կոմյունիկեն, եթե այնտեղ չնշվեն աշխարհաքաղաքական հակամարտությունները, մասնավորապես՝ Ուկրաինայի պատերազմը, ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունը և Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը: