«Գ. Ծառուկյան» հիմնադրամը դրամական պարգևներ է...

Կյանքի նոր փուլ տանող առաջին քայլերը՝ խրախուսական նվերներով: Ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերջին զանգի առթիվ խրախուսական նվերների ու դրամական պարգևների է արժանացնում Կոտայքի մարզի բոլոր շրջանավարտներին: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներն ու հիմնադրամի աշխատակիցները Վերջին զանգի նախօրեին վաղ առավոտից շրջել են դպրոցներում, շրջանավարտներին փոխանցելԳագիկ Ծառուկյանի շնորհավորանքներն ու հիմնադրամի պատրաստած դրամական պարգևները: