Ֆունտ ստռելինգը եւ Լոնդոնի ֆոնդային բորսայի FTSE 100 եւ 250 առաջատար ինդեքսներն սկսել են աճել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ հաղորդումներից հետո: Այդ մասին են վկայում բորսայի սակարկությունների տվյալները, որոնք հրաապարակվել են հուլիսի 7-ին:
Այն բանից հետո, երբ բրիտանական արժույթը դոլարի նկատմամբ վաճառվում Էր վերջն երկու տարվա ընթացքում ամենացածր մակարդակում, հուլիսի 7-ին Երեւանի ժամանակաով 13:04-ին կառավարության ղեկավարի պաշտոնաթողության մասին՝ Մեծ Բրիտանիայի զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներից հետո այն ամրապնդվել Է 0,3 տոկոսով՝ մինչեւ 1,1966 դոլար:
Աճել են նաեւ Լոնդոնի ֆոնդային բորսայի FTSE 100 եւ 250 գլխավոր ինդեքսները՝ համապատասխանաբար 1,2 տոկոսով եւ 0,9 տոկոսով: Ավելի վաղ Ջոնսոնի կաբինետը լքել Է առնվազն 54 մարդ, որոնց թվում չորս նախարարներ: Հուլիսի 6-ի երեկոյան կառավարության մի խումբ անդամներ անձնական հանդիպման ժամանակ վարչապետին կոչ են արել հեռանալու կամավոր եւ «արժանապատվությամբ»: