Ֆրանսիայում գործադուլի պատճառով սահմանափակվել...

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում գործադուլի պատճառով հասարակական տրանսպորտի աշխատանքն իրականացվում է խափանումներով։ Այս մասին սեպտեմբերի 18-ին հաղորդել է BFM հեռուստաալիքը:

Մասնավորապես, տրամվայների և ավտոբուսների աշխատանքը սահմանափակված է Լիոնում, Բորդոյում և Նանտում։

Փարիզում նույնպես խնդիրներ են դիտվում գնացքների երթևեկության հետ կապված։

Մարսելում ցուցարարները շրջափակել են Eurolinks զենքի արտադրության գործարանը: Այս մասին X սոցցանցում հայտնել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Գաբրիել Կատալան:

Ֆրանսիայի ՆԳ նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ գործադուլի և դրա հետ կապված բողոքի ակցիաների ժամանակ կարգուկանոնը ապահովելու համար կներգրավվի 80 հազար ոստիկան ու ժանդարմ, ինչպես նաև զրահատեխնիկա ու անօդաչու թռչող սարքեր։

Երկրում արդեն ձերբակալվել է հիսունհինգ մարդ, որոնցից յոթը՝ Իլ դե Ֆրանսում: 

Արհմիությունները կոչ են արել ֆրանսիացիներին սեպտեմբերի 18-ին դուրս գալ փողոց՝ իրենց դժգոհությունը հայտնելու մինչև վերջերս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ֆրանսուա Բայրուի կողմից ներկայացված բյուջետային միջոցառումների առնչությամբ։ Սեպտեմբերին Բայրուին անվստահության քվե հայտնեցին, ինչից հետո նա հրաժարական տվեց։ Կառավարության ղեկավարի պաշտոնում նրան փոխարինեց  պաշտպանության նախկին նախարար Սեբաստիան Լեկոռնյուն։