Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարն ասել է, որ Ադրբեջանը մ...

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը պնդում է, որ Ադրբեջանը միջամտում է Նոր Կալեդոնիայում (ֆրանսիական անդրծովյան տարածք Խաղաղ օվկիանոսում) իրավիճակին՝ աջակցելով քաղաքական շարժումներին, որոնք պաշտպանում են նրա անկախությունը Ֆրանսիայի Հանրապետությունից։ Այս մասին նախարարը հայտարարել է France 2 հեռուստաալիքի եթերում։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, սա երևակայություն չէ, սա իրականություն է», – պատասխանել է նա այն հարցին, թե արդյոք Ադրբեջանը միջամտում է այդ ճգնաժամին։

Դարմանինը նշել է, որ չնայած «միջամտելու փորձերին», Ֆրանսիայի իշխանությունները վերահսկում են իրավիճակը Նոր Կալեդոնիայում։