
Ֆրանսիայի նախկին վարչապետ, Մակրոնի վաղեմի դաշնակից Էդուար Ֆիլիպը կոչ է արել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել՝ հաջորդ նախատեսված ընտրություններից 18 ամիս առաջ, հաղորդել է Le Figaro-ն։
«Նա պետք է կայացնի իր պաշտոնին արժանի որոշում, ընդունի բյուջե և նշանակի կառավարություն։ Եվ նա պետք է հայտարարի արտահերթ նախագահական ընտրությունների կազմակերպման մասին։ Սա նրան պատիվ կբերի», - հայտարարել է Ֆիլիպը։
Էդուար Ֆիլիպը նախկինում եղել է պահպանողական «Հանրապետականներ» կուսակցության անդամ և Մակրոնի առաջին ժամկետի՝ 2017-2020 թվականների ընթացքում առաջին վարչապետը։