Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող Արտուշ...

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել 31-ամյա Արտուշ Թ.-ն:

Ոստիկանությունից  հայտնում են, որ նա փետրվարի 6-ից Ֆրանսիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր Ֆրանսիայի Հանրապետության քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: