Ֆրանսիայի հարավ-արևմուտքում բռնկված հրդեհի մա...

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Ժիրոնդ դեպարտամենտում հրդեհի բռնկումից ի վեր առնվազն 126 հրշեջ է վիրավորվել: Այս մասին հայտնել է «BFMTV» հեռուստաալիքը՝ հղում անելով պրեֆեկտուրայի տվյալներին:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ հարյուրավոր հրշեջներ շուրջօրյա պայքար են մղում կրակի դեմ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած առաջին բռնկումից ի վեր: Տեղական իշխանությունները նշել են, որ, չնայած մի քանի նոր բռնկումներին, հրդեհը մնում է վերահսկողության տակ: «Գիշերը հանգիստ է անցել», - հեռուստաալիքը մեջբերել է պրեֆեկտուրայի ներկայացուցչի խոսքերը: «BFMTV»-ն ընդգծում է, որ հուլիսի 29-ին դեպարտամենտում օդի ջերմաստիճանը կարող է հասնել 42 աստիճանի, ինչը սպառնում է բարդացնել հրդեհաշիջման աշխատանքները:

Երկրի պատմության մեջ ամենախոշոր հրդեհը մարելու համար Ժիրոնդ են ժամանել հրշեջ-փրկարարական ծառայության շուրջ 2,5 հազար աշխատակիցներ, այդ թվում՝ Շվեյցարիայից: Նրանց աջակցում են 1,5 հազար ֆրանսիացի զինծառայողներ և 1,2 հազար ոստիկաններ, որոնք ապահովում են էվակուացիան և հետևում աղետի գոտու անվտանգությանը: