
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է ԱՄՆ դեսպանին՝ Մակրոնին ուղղված նամակից հետո, որում քննադատվում էր հակասեմականության դեմ պայքարում Ֆրանսիայի իշխանությունների գործողությունները։
BBC-ի հաղորդմամբ՝ Չարլզ Քուշները, ով հրեա է, իսկ իր որդին՝ Ջարեդը, ամուսնացած է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկայի հետ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնին ուղղված բաց նամակում գրել է Ֆրանսիայում հակասեմականության աճի և «դրա դեմ պայքարելու համար կառավարության կողմից բավարար միջոցառումների բացակայության» վերաբերյալ իր մտահոգության մասին։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դիվանագետի դիտողությունները խախտում են 1961 թվականի Վիեննայի կոնվենցիան, որը թույլ չի տալիս դեսպաններին միջամտել պետությունների ներքին գործերին։
«Դեսպանի մեղադրանքները անընդունելի են», - ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը։