Ֆրանսիան զորքեր կտեղակայի Կիպրոսի Հանրապետութ...

Ֆրանսիան զորքեր կտեղակայի Կիպրոսի Հանրապետությունում «մարդասիրական նպատակներով»: Այդ մասին հայտարարել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը։

«Հունիսի ընթացքում նախարարների մակարդակով համաձայնագիր կստորագրվի, որը կներառի Կիպրոսի տարածքում ֆրանսիական զորքերի ներկայություն՝ բացառապես մարդասիրական նպատակներով», - ասվում է կառավարության կայքում հրապարակված նրա հայտարարության մեջ։