Ֆրանսիան ստանձնում է պաշտպանական հարաբերությո...

Պատիվ էր պաշտպանական հարցերով կցորդի հետ մասնակցել Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառմանը: Այդ մասին ասված է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի X-ի միկրոբլոգում:

«Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունը և իր բնակչությանը:

Ֆրանսիան ստանձնում է պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ և ռազմավարական մտերմություն զարգացնում երկու երկրների միջև»,- նշված է գրառման մեջ: